
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2012 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 1.6% և 0.2% գնանկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.1%-ով և 9.6%-ով, իսկ 2011 թվականի դեկտեմբերի համեմատ` 11.6%-ով և 6.8%-ով: