ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏԻ ՍՆՆԴԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 44%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 196,2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 44.8%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս նույն ժամանակահատվածում Հայաստան պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման ծավալը կազմել է 271,4 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պահպանվելով նույն մակարդակում:
Արդյունքում, արտերկրից Հայաստան պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը հանրապետությունից պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալը գերազանցել է շուրջ 1.4 անգամ:
Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է 17%: Ներմուծման ընդհանուր ծավալում պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման տեսակարար կշիռը կազմել է 8%: