Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
07/12/2012 17:45
Կիսվել

ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: 

Կառավարության ղեկավարը Ֆրանկֆուրտում մասնակցել է գերմանական «Commerzbank»-ում կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովին, որին մասնակցել են «Commerzbank»-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը, գերմանական և հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, համաժողովին Հայաստանից մասնակցել է15 ընկերություն, որոնք ներկայացնում են բանկային, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարտկոցների արտադրության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները:

Քննարկումների առանցքում են եղել երկկողմ գործարար կապերի զարգացմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, Հայաստանում և եվրոպական տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: 

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական «Commerzbank»-ին այս կարևորագույն միջոցառման կազմակերպման համար: Տիգրան Սարգսյանը կարևորել է համաժողովի անցկացումը հենց Գերմանիայում, որը ԵՄ անդամ պետությունների շարքում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն ու կարևորագույն ներդրողն է:

Վարչապետն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներդրումների առումով հեռանկարային ոլորտները, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, դեղագործության և քիմիական արդյունաբերության բնագավառներում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքականությունը:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը, պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, խոսել հայ-ռուսական ռազմավարական և տնտեսական հարաբերությունների մասին, ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է Վրաստանի տարածքով անցնող ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների, մասնավորապես, ռուս վրացական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը:

«Commerzbank»-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու համար, և նշել, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի հետագա զարգացմանն ու սերտացմանը:

Գործարար համաժողովին հայկական և գերմանական մի շարք ընկերություններ ներկայացրել են համատեղ գործարար ծրագրերը, քննարկել են դրանց արդյունավետության բարձրացման և նոր ձեռնարկումներ սկսելու հեռանկարները: 

Տիգրան Սարգսյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև «Commerzbank»-ի կառավարման խորհրդի անդամ Միքայել Ռոյթերի հետ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91