Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԵՌ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ
12/12/2012 10:56
Կիսվել

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԵՌ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքը:

 Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է պարզել, թե «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրառման մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ են բացահայտվել, եւ կա արդյոք փոփոխություններ-շտկումների անհրաժեշտություն:

Ըստ նրա՝ խորհրդարանը հաճախ իր ընդունած օրենքների նկատմամբ մշտադիրտարկում չի իրականացնում, հետադարձ կապ չի ապահովում: Մինչդեռ հնարավոր է, որ օրենքը կիրառելիս բացահայտվեն նոր իրողություններին ոչ համահունչ դրույթներ, օրենքի հիմքում լինեն ոչ ճշգրիտ կանխատեսումներ, որոնք էլ առաջարկների ու փոփոխությունների միջոցով շտկելու անհրաժեշտություն լինի: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը մտադիր է այս փորձը կիրառել նաեւ այլ օրենքների վրա՝ բարձրացնելով օրենքի գործողության արդյունավետությունը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատգամավորներին, տարբեր գերատեսչությունների ու հասարակական կազամակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրել է ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքին: Օրենքը, նրա գնահատամամբ, լավ է մշակված, համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ ընդգրկում է հանրային ամբողջ ոլորտը:

Ըստ նախարարի՝ մեկ տարվա ընթացքում հասցրել են ավարտին մոտեցնել այս համակարգի ներդրման փուլը, դեռ նախորդ տարի հաստատվել են ներքին աուդիտորի մասնագիտական գործունեության ստանդարտները, վարքագծի կանոնագիրքը եւ համակարգի ներդրման ժամանակացույցը: Համապատասխան ստորաբաժանումներն արդեն ստեղծված են պետական եւ պետական 50 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող ընկերություններում, ընդունված են ենթաօրենսդրական անհրաժեշտ ակտերը: Նախարարը նշել է, որ սա վերահսկողական մարմին չէ, չունի պատժելու լիազորություն, փոխարենն առկա ռիսկերն է գնահատելու, կանխարգելելու եւ վերացնելու: Նաեւ ունի սխալները վերհանելուց հետո խորհրդատվություն իրականացնելու նպատակ: Այս ամենն իրականացնելու համար հիմնական զեկուցողը կարեւոր է համարել անհրաժեշտ կադրերի առկայությունը, եւ նրանց վերապատրաստումը համարել է կառավարության 2013 թ. գերակա ուղղություն: Նախարարը ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքը բավարար է գնահատել, միաժամանակ նշել է, որ այն դեռ կայացած չէ:

Պատգամավորները նախարարին հարցեր ոեն ուղղել ներքին աուդիտորների անկախության, վարձատրության, թվաքանակի, որակավորման եւ այլ խնդիրների վերաբերյալ: Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ կլինեն շուրջ 500 աուդիտորներ, նոր հաստիքներ չեն ավելանա, աուդիտը կիրականացվի ներքին ռեսուրսների հաշվին: Օրենքի համաձայն՝ ներքին աուդիտի ստորաբաժանումն անմիջականորեն կազմակերպության ղեկավարի ենթակայության տակ է:

Պատգամավորների դիտարկմանն ի պատասխան, թե այդպես խախտվում է անկախության սկզբունքը, նախարարը հնարավոր է համարել երկակի ենթակայություն սահմանելը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն իր ելույթում առաջարկել եւ արդյունավետ է համարել, որ ներքին աուդիտի կառույցը լինի ֆինանսների նախարարության ենթակայության տակ: 500 հոգին մեծ ներուժ է, եւ իր ղեկավարած՝ արտաքին աուդիտ իրականացնող Վերահսկիչ պալատի 84 մասնագետների հետ կարող է լիարժեքորեն վերահսկել պետական բյուջեի կատարումն ու հատկապես ծախսային մասը: Ներքին աուդիտը նա խիստ կարեւոր համակարգ է համարել նաեւ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը ներկայացրել է բանկի փորձը ներքին աուդիտի համակարգի կայացման գործում, նաեւ՝ կիրառվող միջազգային մոդելները: Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների միության խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը նույնպես իր դիտրարկումները ներկայացրել է ներքին աուդիտի համակարգի կայացման վերաբերյալ՝ աուդիտորների որակավորման ծրագրերում համագործակցելու եւ աջակցելու պատրաստակամություն հայտնելով:

Ամփոփելով հարցադրումները՝ ֆինանսների նախարարը ընդունելի, բայց եւ լրացուցիչ քննարկման առարկա է համարել ներքին աուդիտը ֆինանսների նախարարության ենթակայության տակ դիտարկելու կամ երկակի ենթակայություն սահմանելու վերաբերյալ մոտեցումները:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69