Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ
12/12/2012 12:07
Կիսվել

ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող ՄԱԿ–ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի նորանշանակ ներկայացուցիչ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարծաշրջանային ներկայացուցչի տեղակալ Անտոնիո Ալոնզիին։

Նախարարը շնորհավորել է Անտոնիո Ալոնզիին` նման պաստասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ: Խոսելով ՊԳԿ–ի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի մասին՝ նախարարն առանձնապես կարևորել է վերջին երկու տարիների համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն ավելի արդյունավետ կդառնա:

Անդրադառնալով իրականացվող և նախատեսվող ծրագրերին՝ Սերգո Կարապետյանն Անտոնի Ալոնզիի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարևորություն ունեցող այն հիմնահարցերը, որոնց լուծման մեջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է ՊԳԿ–ի օժանդակությունը: Նախարարը, մասնավորապես, առանձնացրել է սպանդանոցների կառուցման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման, ծիրանի և խաղողի գենետիկ սորտերի պահպանման և օգտագործման, գյուղատնտեսական մթերքի իրացման շուկաների կազմակերպման ծրագրերին օժանդակելու հրատապությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և հավաստիացնելով, որ պատրաստ է հնարավորինս նպաստել ՊԳԿ–ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի իրականացմանը՝ պարոն Ալոնզին խնդրել է հնարավորինս արագ և մանրամասն հիմնավորումներ տրամադրել վերոնշյալ հիմնահարցերի վերաբերյալ, դրանք կազմակերպության քննարկմանը ներկայացնելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են ՊԳԿ–ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցության մասին ևս մի փաստաթուղթ` «Ժամկետանց թունաքիմիկատների վերացման և կանխարգելման ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագիրը»:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41