ԿԻՊՐՈՍԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԵՖՈԼՏ
Կիպրոսին սպառնում է դեֆոլտ: Ինչպես հայտարարել է Կիպրոսի ֆինանսների նախարարության ներկայացուցիչն՝ այն անխուսափելի կլինի, եթե Կիպրոսին չհաջողվի մոտ ապագայում իր ծախսերի ֆինանսավորման համար ներգրավել լրացուցիչ միջոցներ:
Սպասվում է, որ ներկա պահին անհրաժեշտ գումարի մի մասը, որը գնահատվում է 200-300 մլն եվրո, Կիպրոսը կներգրավի պետական ընկերություններից: Հատկանշական է, որ դեռևս միայն Cyta հեռահաղորդակցական ընկերությունն է համաձայնել «ֆինանսավորել» Կիպրոսի կառավարությանը:
Նշենք, որ Կիպրոսը դիմել է նաև Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությանը, սակայն վարկի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի 2013 թվականի հունվարի երկրորդ կեսին: Ենթադրվում է, որ վարկային փաթեթի ծավալը կկազմի 17.5 մլրդ եվրո, որը հավասարազոր է երկրի ՀՆԱ-ին: