
Վրաստանի տնտեսական աճը փետրվարին կազմել է 9.5%
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով՝ ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 9.5%, իսկ հունվար-փետրվարին միջինը կազմել է 7.7%։
2024-ի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական աճի համար զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արտադրությունը, շինարարությունը, գիտատեխնիկական գործունեությունը, ՏՏ-ն ու կապը, տրանսպորտը և պահեստավորումը:
Նվազման միտում է նկատվել էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։
Հիշեցնենք՝ տնտեսական աճի նախնական գնահատականները հաշվարկվում են գերատեսչական վիճակագրության՝ ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառություն, ֆիսկալ և դրամավարկային տվյալների հիման վրա: