ԵՎՍ ՄԵԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՍՏԱՑԵԼ է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությունը որոշել է մինչև երեք տարով երկարաձգել Չարենցավանի «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետը։ Միևնույն ժամանակ, լրացվել և հստակեցվել են ներդրումային ծրագրով ներմուծվող ապրանքները, որոնցով վերազինվում է մետաղի ձուլման արտադրամասը։
Նշենք, որ ընկերությունը կատարում է ավելի քան 8 մլրդ դրամի ներդրում, ինչը թույլ կտա տեղակայել «Սիմենս ՎԱԼ» ընկերության սարքավորումները։ Նախատեսվում է վերազինումն ավարտել 2013 թվականին, ստեղծել մոտ 300 նոր աշխատատեղ։