Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ԱՊՊԱ-Ի ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է
08/01/2013 11:12
Կիսվել

ԱՊՊԱ-Ի ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է

«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառման»  կանոններն ընդունվել են և ուժի մեջ մտել 2013թ.-ի հունվարի  1-ից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:

Նշենք, որ Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի (լիազորված տիրպետողի) ապահովագրական պատմության հիման վրա:

Մասնավորապես, համակարգի ներդրման առաջին տարում (2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար) Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3%-ի չափով բոնուս կստանան այն վարորդները (լիազորված տիրապետողները), ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում առնվազն մեկ օր հանդիսացել են գործող ԱՊՊԱ պայմանագրերում լիազորված տիրապետողներ և այդ օրերի ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար, որոնցում իրենց պատճառով ապահովագրական ընկերությունը (կամ Բյուրոն) հատուցում է կատարել որևէ տուժողի:

Ելնելով բոնուս–մալուս համակարգի տրամաբանությունից՝ վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր «կարգապահ» տարվա համար, ինչպես նաև առաջիկայում կսահմանվեն ապահովագրավճարների հավելավճարներ (մալուսներ), որոնք կկիրառվեն այն վարորդների համար, որոնց պատճառով ապահովագրական ընկերությունը (կամ Բյուրոն) հատուցումներ են կատարել որևէ տուժողի:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր վարորդներին 2013 թվականի հունվարի մեկից սկսած լինել առավել ուշադիր և զգոն՝ ավտովթարներից խուսափելու համար, որոնք բոլոր ռիսկերից ու բացասական հետևանքներից բացի նպաստելու են նաև հետագայում ԱՊՊԱ պայմանագրի համար ավելի մեծ գումար վճարելուն:

«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL1-040  կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88