ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՒՐՋ 8.6 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՈՍԿՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, Թուքիան 8,64 անգամ ավելացրել է ոսկու արտահանման ծավալները: Նախորդ մեկ տարվա ընթացքում այս երկիրն արտահանել է 12,7 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ոսկի:
Ըստ Թուրքիայի Ոսկու արդյունաբերության ասոցիացիայի տվյալների՝ 2012 թվականին Թուրքիան ոսկու մեծ մասն արտահանել է Իրան: 2011 թվականի համեմատ Թուրքիայից Իրան ոսկու արտահանումն աճել է 51,5%-ով և կազմել 120,7 տոննա: