Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
Ռուսաստանի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է 5.4%-ով
29/04/2024 17:01
Կիսվել

Ռուսաստանի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է 5.4%-ով

Ռուսաստանի ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 5.4%՝ համաձայն Տնտեսական զարգացման նախարարության կողմից պատրաստված ընթացիկ տնտեսական իրավիճակի մասին զեկույցի:

Միևնույն ժամանակ, 2024-ի մարտին Ռուսաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.2%՝ փետրվարի 7.6%-ից հետո:

«Բնակչության իրական կանխիկ եկամուտների վստահ աճը 2024 թվականի առաջին եռամսյակում բացատրվում է մի շարք գործոններով: Առաջին հերթին աշխատավարձի աճն է ցածր գործազրկության պայմաններում: Աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերով ճյուղերից են հաղորդակցությունն ու ՏՏ-ն, շինարարությունն և արտադրությունը, որոնք միաժամանակ հանդիսանում են տնտեսական զարգացման շարժիչ ուժերը»,- ասել է մակրոտնտեսական վերլուծության և կանխատեսումների բաժնի տնօրեն Լև Դենիսովը:

Պաշտոնյայի խոսքով, աճի վրա ազդել է բիզնեսի եկամուտների աճը ամենադինամիկ զարգացող ոլորտներում: Եկամուտների աճի երրորդ գործոնը պետության կողմից շարունակական համակարգային աջակցությունն էր բնակչության կարիքավոր հատվածներին սոցիալական տարբեր արտոնությունների միջոցով: Սա, մասնավորապես, նպաստել է բնակչության ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող խմբերի եկամուտների աճին:

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46