Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 437.00+4.00 EUR SELL - 445.00+3.00
OIL:  BRENT - 69.46+4.03 WTI - 67.90+4.59
COMEX:  GOLD - 3393.30+0.96 SILVER - 36.52-0.65
COMEX:  PLATINUM - 1253.90+2.13
LME:  ALUMINIUM - 2515.50+0.92 COPPER - 9648.00-1.11
LME:  NICKEL - 15177.00-0.92 TIN - 32650.00-0.19
LME:  LEAD - 1987.50+0.30 ZINC - 2653.50-0.15
FOREX:  USD/JPY - 144.04-0.65 EUR/GBP - 1.1513+0.86
FOREX:  EUR/USD - 1.1513+0.86 GBP/USD - 1.3575+0.70
STOCKS RUS:  RTSI - 1089.86-0.11
STOCKS US: DOW JONES - 42865.77+0.00 NASDAQ - 19615.88-0.50
STOCKS US: S&P 500 - 6022.24-0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 38421.19+0.55 TOPIX - 2788.72+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 24366.94+0.84 SSEC - 3402.32+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 8864.35+0.13 CAC40 - 7775.90-0.36
STOCKS EUR:  DAX - 23948.90-0.16
11/06/2025  CBA:  USD - 383.25-0.29 GBP - 517.2-0.77
11/06/2025  CBA:  EURO - 438.36+0.24
11/06/2025  CBA:  GOLD - 41126+195 SILVER - 452.95+5.95
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐ
11/01/2013 15:47
Կիսվել

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարությունը կտրամադրի լրացուցիչ քանակությամբ տեխզննման կտրոններ, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր 2012թ. վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ տեխնիկական զննման կտրոններ, հնարավորություն ունենան գնել դրանք:

Ինչպես նշվում է նախարարության հայտարարության մեջ՝ տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս.թ. հունվարի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ 2012թ գույքահարկի զրոյական անդորրագիրը:

Տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաև կարևորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ և կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը:

Մինչ այդ ժամանակահատվածը` հունվարի 31-ը, համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռքբերված համաձայնության, 2013թ տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:

11/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.25
-0.29
Եվրո (EUR)
438.36
+0.24
Ռուբլի (RUR)
4.8642
-0.0223
Լարի (GEL)
140.44
-0.1
41126
+195
Արծաթ
452.95
+5.95