Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Ի՞ՆՉ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
15/01/2013 12:21
Կիսվել

Ի՞ՆՉ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է նախորդ մեկ տարվա ընթացքում պետության կողմից ներդրումային ծրագրերին ցուցաբերած աջակցության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Համաձայն ներկայացված տվյալների՝ 2012 թվականին «300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի շրջանակում ԱԱՀ-ի հետաձգում» ծրագրով թույլտվություն են ստացել 8 ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր կանխատեսվող ներդրումները կազմում են մոտ 17.5 մլրդ ՀՀ դրամ (հետաձգված ԱԱՀ` 3.5 մլրդ ՀՀ դրամ): Այս ներդրումների շնորհիվ կստեղծվեն մոտ 340 նոր աշխատատեղ:

Միևնույն ժամանակ, 2012 թվականին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հավանության են արժանացել 6 ընկերությունների 7 ծրագրեր, և ընդհանուր առմամբ հետաձգվել են 1.4 մլրդ ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների մաքսային վճարներ և ԱԱՀ-ի վճարումներ («ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ, «Լուսակերտ Բիոգազ փլանթ» ՓԲԸ, «Արարատ գրուպ» ՍՊԸ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա« ԲԲԸ, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ):

«ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը 2012 թվականին տրամադրել է 2,447,300,000 ՀՀ դրամի վարկ` 29 իրավաբանական անձանց և 3 անհատ ձեռնարկատերի:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84