ԻՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐ ԴԻՐՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԱԶԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Իրանի ազգային գազային ընկերությունը (NIGS) մտադիր է գնել թուրքական Baskent Gaz գազբաշխիչ ընկերությունը: Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը:
Ըստ վերլուծաբանների՝ թուրքական ընկերության գնմամբ Իրանը զգալի կամրապնդի իր դիրքը Թուրքիայի գազային ոլորտում:
Նշենք, որ Իրանը Թուրքիային բնական գազ մատակարարող երկրորդ խոշոր երկիրն է՝ Ռուսաստանից հետո:
Ներկայումս Baskent Gaz ընկերությունն ունի 1,35 հաճախորդ: Ընկերության վաճառքի մրցույթը հայտարարվել էր 2012 թվականի աշնանը:
Հավանական գնորդների շարքում է նաև ադրբեջանական SOCAR-ը: