Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-մարտին կազմել է 9.2 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
15/05/2024 15:14
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-մարտին կազմել է 9.2 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-մարտին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 9.2 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 4.84 մլրդ դոլարով կամ 111.91%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.772 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 143.13%-ով կամ 2.221 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 2.064 մլրդ դոլար, աճ՝ 588.93%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 878.8 մլն դոլար, աճ՝ 96%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 148.53 մլն դոլար, անկում՝ 13.66%։ Հինգերորդ տեղում է ԱՄՆ-ն է՝ 108.9 մլն դոլար, անկում ՝ 37.36%։ Վեցերորդը Գերմանիան է՝ 106.58 մլն դոլար, անկում՝ 38.55%։ Յոթերորդը Իտալիան է՝ 93.07 մլն դոլար, աճ՝ 6.2%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 58.22 մլն դոլար, անկում ՝ 8.35%։ Իններորդը Բելգիան է՝ 46.45 մլն դոլար, աճ՝ 64.71%։ Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 34.74մլն դոլար, անկում՝ 14.8%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 134.85%-ով և կազմել 3.87 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 3.83 մլրդ դոլար, աճ՝ 138.02%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 27.06%-ով և կազմել 494.4 մլն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 154.6%-ով և կազմել 1.383 մլրդ դոլար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52