ԻՋԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Իջևան քաղաքում տեղի է ունեցել տեղական տնտեսական զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը` համայնքի ակտիվ գործարարների հետ: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից՝ հանդիպման շրջանակներում առանձնացվել են համայնքի առավելությունները և առաջիկա 3 տարվա ընթացքում ներդրումների իրականամցման ուղղությունները: Հաջորդ փուլը լինելու է համայնքի ակտիվ գործարարների հետ անհատական հանդիպումների և հարցազրույցների անցկացումը:
Հանդիպումների նպատակը կլինի հասկանալ գործարարների պլաններն իրենց համայնքում և նախանշել այդ ծրագրերի իրականացման հարցում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և միջազգային ու տեղական այլ շահագրգիռ կազմակերպությունների հնարավոր աջակցության շրջանակները: