
Ղազախստանն ԱԷԿ կառուցելու մտադրություն ունի
Համազգային հանրաքվեում ատոմակայանի կառուցման հարցը հավանության արժանանալու դեպքում Ղազախստանը կհատկացնի 10-12 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Ղազախստանի «էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին» օրենքի նախագծի խորհրդատվական փաստաթուղթը:
Հանրաքվեով հանրության հավանությունը ստանալուց հետո ԱԷԿ-ը պետք է կառուցվի մինչև 2035 թվականը:
Հիշեցնենք՝ 2023-ի սեպտեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է երկրում ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցով համազգային հանրաքվե անցկացնել: Նախագահի կարծիքով՝ Ղազախստանը, լինելով ուրանի խոշորագույն արտադրողներից մեկն աշխարհում, պետք է ունենա սեփական ատոմային գեներացիան: