ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին տարիների ընթացքում Հայաստանի բջջային կապի և ինտերնետի, ինչպես նաև երրորդ անձանց ռիսկի ապահովագրության և կադաստրի ծառայության ոլորտներում իրականացված բարեփոխումները շոշափելի արդյունքներ են գրանցել: Այսպիսին են մեր երկրի քաղաքացիների հարցման հիման վրա կառավարության գործունեությանը տրված գնահատականները։
Ըստ հարցման արդյունքների՝ հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գտնում է, որ բջջային կապի և ինտերնետի ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր։ 82.4 տոկոսը դրական է գնահատել երրորդ անձանց ռիսկի ապահովագրության ոլորտի բարեփոխումները: Կադաստրի աշխատանքում լուրջ տեղաշարժ է նկատել հարցված քաղաքացիների 65.1տոկոսը։