Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
800-ԻՑ ԱՎԵԼԻ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՀՐԱՊԱՐԱԿԵՆ ԻՐԵՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31/01/2013 15:30
Կիսվել

800-ԻՑ ԱՎԵԼԻ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՀՐԱՊԱՐԱԿԵՆ ԻՐԵՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի խոշոր ձեռնարկություններն ամփոփել են 2012 թվականի իրենց գործունեության արդյունքները, և, օրենսդրորեն սահմանված նորմով, պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնելուց հետո հանրությանը հաշվետվություն տալ իրենց ֆինանսական իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես այսօր՝ հունվարի 31-ին կայացած կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հաշվետվություններ պետք է ներկայացնի 800-ից ավելի խոշոր ձեռնարկություն:

Այս կապակցության վարչապետն առաջարկել է, որ հաշվետվությունները հավաքվեն և հրապարակվեն մեկ կայքում, որպեսզի քաղաքացիները տարբեր թերթերից դժվարություններ չունենան հավաքագրել այդ միասնական տեղեկատվությունը։ 

«Կտեսնենք ընդհանուր պատկերը, թե որոնք են այն ձեռնարկությունները, որոնք չունեն խնդիրներ իրենց ֆինանսական հաշվետվությունների հետ։ Կան նաև տասնյակ ձեռնարկություններ, որտեղ ֆինանսական աուդիտորները տեսնում են լուրջ խնդիրներ, բացթողումներ։  Նույնիսկ կան ձեռնարկություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է։ Դա նշանակում է, որ այդ ձեռնարկությունները վերահսկողության տեսակետից հայտնվելու են ռիսկային դաշտում, և նրանց նկատմամբ պետության կողմից իրականացվող վարչարարական վերահսկողական գործառույթները լինելու են ավելի խիստ, քան այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնց եզրակացություններում աուդիտորական ընկերությունները խնդիրներ չեն հայտնաբերել», – նշել է Տիգրան Սարգսյանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98