Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-ապրիլին
10/06/2024 20:32
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-ապրիլին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.8 անգամ կամ 3.8 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 661.20%-ով կամ 2.46 մլրդ դոլարով և կազմել 2,84 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 47.35%-ը։

Երկրորդն Ռուսաստանի Դաշնությունն է՝ 844.1 մլն դոլար, -21.40% կամ -229.86մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 14.09%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 588.56 մլն դոլար, +335.92% կամ +453.54 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 9.82%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 52.06 մլն դոլար, -17.45% կամ -11.0 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.87%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 45.61 մլն դոլար, -11.44% կամ -5.89 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.76%-ը։

Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 40.26 մլն դոլար, +106.14% կամ 20.73 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.67%-ը։

Յոթերորդը Իրանն է՝ 34.74 մլն դոլար, -2.50% կամ -889.2 հազար դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.58%-ը։

Ութերորդ հորիզոնականում Շվեյցարիան է՝ 32.82 մլն դոլար, +3.79% կամ +1.2 մլն դոլար։  Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.55%-ը։

Իններորդը Բելառուսն է՝ 19,31 մլն դոլար, –8.88% կամ -2.9մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.50%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 28.61 մլն դոլար, -75.32% կամ -87.32 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.48%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 19.46%-ով և կազմել 913.29 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 19.82%-ով և կազմել 898.14 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 15.25%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 14.99%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են -22.27%-ով և կազմել 182.64 մլրդ դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.05%-ը։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11