Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
«ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
05/02/2013 11:00
Կիսվել

«ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Վերջին երեք տարիների ընթացքում «Երևանի գարեջուր» ընկերության արտահանման ծավալներն աճել են 2.3 անգամ, ինչը, ընկերության պարզաբանմամբ, հնարավոր է եղել ապահովել մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ: Միայն 2012թ.-ին արտահանման ծավալը կազմել է 2.2 մլն դոլար: Մինչ այժմ իրականացված ներդրումային ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 9 մլն դոլար:

Ինչպես «Երևանի գարեջուր» ընկերություն կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին ներկայացրել են ընկերության ներկայացուցիչները՝ 2013-2014թթ.-ին արտահանման ծավալներն առնվազն կրկնապատկելու և սպառման ծավալները 40 տոկոսով ավելացնելու ծրագիրն իրագործելու համար, ընդհանուր առմամբ, կպահանջվի 7,3 մլն դոլար: Ծրագրով նախատեսվում է գարեջրի շշալցման հոսքագծի վերազինում, նոր մասնաշենքի կառուցում, պլաստիկ տարայով գարեջրի շշալցման հոսքագծի ձեռքբերում և այլն:

Ընկերությունը նախատեսում է իրականացնել նաև գյուղատնտեսական ապրանքների վերամշակման նոր ծրագիր: Մթերումների ծավալները կրկնապատկելու համար կարճաժամկետ կտրվածքով (մեկ տարի) շրջանառու միջոցների ֆինանսավորման ծավալը կկազմի 300 մլն դրամ: 

Վարչապետ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընկերության ներդրումային նոր ծրագրերը, որոնք ուղղված են լինելու արտահանման աճին, աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաև այդ գործընթացներում պետության կողմից տրամադրվելիք հնարավոր օժանդակությանն ու գործիքակազմին: Տիգրան Սարգսյանը ողջունել է ներկայացված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել տարբեր միջոցներով:

«Երևանի գարեջուր» ընկերությունն այսօր արտադրում է գարեջրի 12, բնական հյութերի ու նեկտարների 10 և զովացուցիչ ըմպելիքների 13 տեսակ: Ընկերության գործարանում շշալցվում է նաև «Լուզինյան» հանքային ջուր: Ընկերության առավել հայտնի ապրանքանիշը «Կիլիկիա»-ն է:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90