
HTC-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 71% ԱՆԿՈՒՄ
Սմարթֆոնների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար թայվանական HTC ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 71,7%-ով և կազմել մոտ 603,8 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթը կրճատվել է 38%-ով և կազմել 9,9 մլրդ ԱՄՆ դոլար:
HTC Corp.-ը հիմադրվել է 1997 թվականին: Սկզբնական շրջանում ընկերությունն իր արտադրանքը թողարկել է համաշխարհային առաջատար բջջային կապի օպերատոների ապրանքային նշաններով, սակայն հետագայում, 2006 թվականից սկսած, ընկերությունը համաշխարհային շուկա է դուրս եկել սեփական բրենդով: