Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կանադան պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրական մեքենաների համար
21/06/2024 13:17
Կիսվել

Կանադան պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրական մեքենաների համար

Կանադայի կառավարությունը ծրագրում է մաքսատուրքեր սահմանել Չինաստանից էլեկտրամոբիլների արտահանման համար՝ հետևելով ԱՄՆ-ի և Եվրամիության օրինակին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ըստ այդմ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը շուտով կարող է հայտարարել չինական էլեկտրական մեքենաների համար մաքսատուրքեր սահմանելու հարցի շուրջ հանրային խորհրդակցությունների մեկնարկի մասին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության օրինակով՝ արևմտյան երկրների ճնշման ներքո:

Գործակալության տվյալներով՝ 2023 թվականին Վանկուվեր նավահանգիստ է առաքվել չինական արտադրության շուրջ 44,400 մեքենա՝ հինգ անգամ ավելի, քան նախորդ տարում: Կառավարությունը մտահոգված է, որ չինական էլեկտրամոբիլները կհեղեղեն կանադական շուկան:

Կանադա ներկրվող չինական էլեկտրական մեքենաների ծավալն անցյալ տարի աճել է մինչև 2․2 միլիարդ Կանադական դոլար (1․6 միլիարդ ԱՄՆ դոլար) ՝ 2022 թվականի 100 միլիոն կանադական դոլարից պակաս, ըստ Կանադայի վիճակագրության գրասենյակի: 2021 թվականին ներկրված չինական էլեկտրական մեքենաների ընդհանուր արժեքը կազմել է 1․2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 2022 թվականի 100 միլիոնից պակաս կանադական դոլարի դիմաց: Չինաստանից Վանկուվերի նավահանգիստ ժամանող մեքենաների թիվը աճել է ավելի քան հինգ անգամ այն բանից հետո, երբ Tesla Inc․-ը սկսեց այնտեղ Model Y մեքենաներ ուղարկել Շանհայի իր գործարանից: Այնուամենայնիվ, Կանադայի կառավարության հիմնական մտահոգությունը ոչ թե Tesla-ն է, այլ այն, որ չինական ավտոարտադրողների կողմից արտադրված էժան մեքենաները, ի վերջո, կլցնեն շուկան:

Կանադական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադայի իշխանությունները, հետևելով ԱՄՆ-ին, կարող են զգալի տուրքեր սահմանել Չինաստանից եկող էլեկտրական մեքենաների վրա: Նրա խոսքով՝ Օտտավան արդեն դիտարկում է այս հարցը:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը բարձրացնում է Չինաստանից պողպատի, էլեկտրական մեքենաների, համակարգիչների, կրիչների և այլ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը:

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրամոբիլների ներկրման վրա՝ մինչև 25%, չնայած այն հանգամանքին, որ այդ քայլը կարող է հանգեցնել առևտրային պատերազմի Պեկինի հետ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69