Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը
27/06/2024 11:31
Կիսվել

ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը

Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում  ներդրվել է այսպես կոչված «Մեյլինգ» համակարգը:

ՀՀ-ից արտահանվող (այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների համար ներկայացված հայտարարագրերը գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգի կողմից «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» ընտրվելու դեպքում (որը ենթադրում է փաստաթղթային հսկողություն) այսուհետ անհրաժեշտություն չկա ֆիզիկապես ներկայանալու Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման կենտրոն»։

Մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը իրականացվում է հեռավար եղանակով: Անհամապատասխանությունների բացակայության դեպքում հայտարարգրի կարգավիճակը փոխվում է «գնահատվածի», որից հետո հայտարարատուն իրազեկվում է այդ մասին համակարգի «նշումներ» դաշտում և կարող է այցելել ապրանքերի գտնվելու վայրի պահեստ՝ բացթողնման հետագա գործողություններն իրականացնելու համար:

Եթե հայտարարագրում հայտնաբերվում են  անհամապատասխանություններ, ապա    մաքսային մարմինը «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով հայտարարագրի նշումներ դաշտում իրազեկում է հայտարարատուին` անհրաժեշտ հետագա գործողությունների մասին։

Ներմուծումների մասով` ներկայումս նշված համակարգում թեստային կարգով ընդգրկված է ավելի քան 1100 տնտեսվարող, որոնք ընտրվել են համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ որոշակի չափանիշների հիման վրա (օրինակ՝ գերակշիռ մասը մաքսային արժեքի որոշման 1-ին մեթոդով իրականացրած տնտեսվարողներ), որոնք արդեն իսկ հարկային մարմնի անձնական գրասենյակի միջոցով անհատապես  ծանուցվել են, որպեսզի չներկայանան մաքսային սպասարկման սրահ:

Հայտարարատուներին պարզապես մնում է  պարբերաբար հետևել    «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում համապատասխան հայտարարագրի կարգավիճակին ու նշումներին:

ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսվարողներին ու նրանց մաքսային ներկայացուցիչներին  հայտարարագրերին կցել  հսկողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում, մաքսային վճարները հավաստող փաստաթղթերը հնարավորինս ընթեռնելի տեսքով:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37