Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ԱՄՀ. ԱՄՆ կողմից կիրառվող առևտրային սահմանափակումները վտանգներ են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար
28/06/2024 13:25
Կիսվել

ԱՄՀ. ԱՄՆ կողմից կիրառվող առևտրային սահմանափակումները վտանգներ են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար

Այլ երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների իշխող վարչակազմի կողմից կիրառվող առևտրային սահմանափակումները վտանգներ են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում:

«Առևտրային սահմանափակումների շարունակական ամրապնդումը և ազգային առևտրային շահերին ծառայեցնելու նախապատվությունների ավելացումը օտարերկրյա ընկերությունների դեմ աճող վտանգ է ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ համաշխարհային տնտեսությունների համար: Միացյալ Նահանգները պետք է ակտիվորեն ներգրավվի իր հիմնական առևտրային գործընկերների հետ՝ լուծելու հիմնական խնդիրները, որոնք կարող են խաթարել համաշխարհային առևտրի և ներդրումային համակարգը», – նշում են զեկույցի հեղինակները:

Նրանց կարծիքով՝ մաքսատուրքերը և առևտրային խոչընդոտները «ճիշտ լուծում չեն, քանի որ դրանք խեղաթյուրում են առևտրի և ներդրումային հոսքերը և սպառնում են խաթարել բազմակողմ առևտրային համակարգը, մատակարարման համաշխարհային շղթաները և հրահրում են առևտրային գործընկերների պատասխան գործողությունները»:

«Այսպիսի քաղաքականության վարումն, ի վերջո, վնասում է ԱՄՆ-ի տնտեսական աճին, արտադրողականությանը և աշխատաշուկայի կատարողականին: Ապացուցված է, որ դրանց հետևանքները հիմնականում կրում են ԱՄՆ սպառողները և բիզնեսները»,- նշել են ԱՄՀ-ից:

Հիմնադրամի փորձագետները խորհուրդ են տալիս Միացյալ Նահանգներին լիովին մասնակցել Առևտրի համաշխարհային կազմակերպության ամրապնդմանն ուղղված ջանքերին:

Բացի այդ, ինչպես նշվում է զեկույցում, ԱՄՆ-ում գնաճի շուրջ ստեղծված իրավիճակը «կապված է լուրջ ռիսկերի հետ», դրան էլ գումարվում է աշխարհաքաղաքական լարվածության աճը:

Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ն վերանայել է ընթացիկ տարվա ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իր ապրիլյան կանխատեսումը, որն այժմ գնահատվում է 2.6%՝ նախկին 2.7%-ի փոխարեն, իսկ 2025 թվականի ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 1.9%:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21