Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Իրանի հետ ապրանքաշրջանառության աճին:
«Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառության մակարդակը փոքր-ինչ ճշգրտվել է, սակայն այս տարի այն աճել է 14 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», – ասել է ՌԴ նախագահը՝ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ հանդիպմանը:
Պուտինն ակնկալում է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կնպաստի տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը:
«Կազմակերպության անդամ երկրները դիտարկում են ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու Իրանի դիմումը»,- հիշեցրել է Պուտինը և վստահեցրել, որ Ռուսաստանն աջակցում է այդ նախագծին: