
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է
Հայկական արտադրության գինիների պահանջարկն արտերկրում աճել է: 2012 թվականին մեր երկրից արտահանվել է 1186,2 հազար լիտր խաղողի գինի: Արտահանված գինու ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 4,1 մլն ԱՄՆ դոլար:
Նախորդ տարվա համեմատ Հայաստանից խաղողի գինու արտահանման ծավալը, բնաիրային արտահայությամբ, աճել է շուրջ 62%-ով: Միևնույն ժամանակ, դրամային արտահայտությամբ գրանցվել է խաղողի գինու արտահանման ծավալի 67% աճ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ 2011 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 2,4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 733,4 հազար լիտր խաղողի գինի: