![LUFTHANSA-Ն ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ](https://b24.am/pub/uploads/2013/02/lufthansa_274033566.jpg)
LUFTHANSA-Ն ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Գերմանական Deutsche Lufthansa AG ավիաընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը կազմել է 990 մլն եվրո՝ 2011 թվականին գրանցված 13 մլն եվրո զուտ վնասի դիմաց: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթը կազմել է 30,1 մլրդ եվրո:
Lufthansa Group-ն աշխարհի խոշորագույն ավիափոխադրող ընկերություններից մեկն է: Այն իրականացնում է ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ: Ավիաընկերության ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 50 մլն մարդ: