ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին:
Հանդիպմանը քննարկվել են միության կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ բարեգործական ընդհանուր միության դերը հայրենիքի շենացման ու զարգացման, Սփյուռքի հետ կապերի ընդլայնման, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում համահայկական կարեւորագույն հիմնախնդիրների արդարացի ներկայացման գործում: