Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
2023թ.-ին աշխարհում միջազգային առևտրից ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
13/07/2024 20:49
Կիսվել

2023թ.-ին աշխարհում միջազգային առևտրից ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին արտահանման ծավալներով աշխարհում ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Չինաստանը։ Նախորդ տարի այդ երկրի առևտրային պրոֆիցիտը (արտահանման դրական տարբերությունը ներկրման նկատմամբ) կազմել է 594 միլիարդ դոլար։

Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիան (245.3 մլրդ), որին հաջորդում է Իռլանդիան (178 մլրդ)։ Առաջին տասնյակն ամբողջացնում են Սինգապուրը (155 մլրդ), Շվեյցարիան (131 մլրդ), Սաուդյան Արաբիան (127 մլրդ), Ռուսաստանը (121 մլրդ), Նիդեռլանդները (97 մլրդ), Ավստրալիան (83 մլրդ) և Բրազիլիան (81 մլրդ)։

Նախորդ տարի առևտրային պրոֆիցիտ է գրանցել 43 երկիր, որոնց ընդհանուր եկամուտը կազմել է 2.5 տրլն դոլար։

2023 թվականին աշխարհի բոլոր երկրները միասին արտահանել են 23.3 տրլն դոլարի, ներկրել՝ 22.9 տրլն դոլարի արտադրանք, որի արդյունքում ձևավորվել է 365 մլրդ դոլարի առևտրային պրոֆիցիտ։

Առևտրային պակասորդ են ունեցել 72 երկրներ, որոնց բացասական ցուցանիշն ընդհանուր առմամբ հասել է 2.3 տրլն դոլարի։ Այդ առումով վատագույն ցուցանիշն ունի ԱՄՆ-ը, որի գնած ապրանքների արժեքը 1.1 տրլն դոլարով գերազանցում է այլ երկրներ կատարած վաճառքի ծավալները։

Միջազգային առևտրից առավելագույն վնաս կրած երկրորդ երկիրն է Հնդկաստանը՝ 245 մլրդ դոլար։ Հնգյակում են նաև Մեծ Բրիտանիան՝ 232, Ֆրանսիան՝ 88 և Թուրքիան՝ 87 մլրդ դոլար։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72