Տնտեսական

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69902.25+0.72 TOPIX - 4013.23+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 24312.16-0.74 SSEC - 4108.08+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
17/06/2026  CBA:  USD - 368.06-0.15 GBP - 493.64-0.76
17/06/2026  CBA:  EURO - 426.84-0.65
17/06/2026  CBA:  GOLD - 51307-251 SILVER - 832.78-4.06
Տնտեսական ակտիվության աճի տեմպը մայիսին կրճատվել է գրեթե երկու անգամ. Համաշխարհային բանկ
16/07/2024 16:05
Կիսվել

Տնտեսական ակտիվության աճի տեմպը մայիսին կրճատվել է գրեթե երկու անգամ. Համաշխարհային բանկ

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը կիսով չափ կրճատվեց մայիսին` հասնելով 5.2 տոկոսի (ՆՏՆԺՀ) ապրիլի 10 տոկոսի համեմատ (ՆՏՆԺՀ):
  • Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվեցին 44 տոկոսով (ՆՏՆԺՀ):
  • 2023 թ. հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացան` հունիսին արձանագրելով աննշան գնաճ:
  • Մայիսին շարունակվեց ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը:
  • Չնայած մայիսին արձանագրված 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդին` հանրագումարային բյուջեն պահպանեց հավասարակշռությունը:
  • Առևտրային բանկերի ավանդների ու վարկերի աճն աննշան ավելացավ մայիսին:

Մայիսին տնտեսական աճը կիսով չափ կրճատվեց` հասնելով 5.2 տոկոսի (ՆՏՆԺՀ)` նվազելով ապրիլի 10 տոկոս (ՆՏՆԺՀ) ցուցանիշից (գծապատկեր 1): Ավելի դանդաղ կատարողականը հիմնականում պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ու առևտրի ծավալների անկմամբ: Արդյունաբերության ոլորտում աճը նվազեց մինչև 6.9 տոկոսով (ՆՏՆԺՀ)` ապրիլի 16.6 տոկոսից (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության թողարկման ծավալների նվազմամբ (11.5 տոկոս, ՆՏՆԺՀ, նվազում ապրիլի 27 տոկոսից, ՆՏՆԺՀ):

Պատճառը ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալների նվազումը (նվազում 14 տոկոսից, ՆՏՆԺՀ) և ծխախոտի արտադրության դանդաղումն էր (13 տոկոս, ՆՏՆԺՀ, նվազում ապրիլի 23 տոկոսից): Առևտրի ծավալների աճը ևս դանդաղեց (17.6 տոկոս, ՆՏՆԺՀ, նվազում ապրիլի

27.2 տոկոսից), թեև առևտրից բացի ծառայությունների (2.8 տոկոս, ՆՏՆԺՀ) և շինարարության (18.1 տոկոս, ՆՏՆԺՀ) ոլորտում աճի տեմպը արագացել է: Դանդաղումը հունվարմայիս ամիսներին հանգեցրեց տնտեսական աճի հանրագումարային` 11.2 տոկոսի աճի (ՆՏՆԺՀ), ինչը բոլոր դեպքերում սպասվածից բարձր էր:

Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվեցին 44 տոկոսով (ՆՏՆԺՀ)` պայմանավորված ներհոսքերի 34 տոկոս նվազմամբ: Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը մայիսին կրճատվեց 55 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչով էլ բացատրվում է կրճատման մեծ մասը, իսկ ԱՄՆ-ից ներհոսքերն ավելացան 4 տոկոսով (ՆՏՆԺՀ), թեև այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է ապրիլին արձանագրված 14 տոկոսից (ՆՏՆԺՀ) (գծապատկեր 2): Ապրիլին դրամական փոխանցումների ընդհանուր արտահոսքը նվազեց 12 տոկոսով (ՆՏՆԺՀ), իսկ դեպի Ռուսաստան արտահոսքը կրճատվեց 17 տոկոսով (ՆՏՆԺՀ):

2023 թ. հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացան` հունիսին կազմելով 0.8 տոկոս (ՆՏՆԺՀ): Հունիսին ցածր գնաճը հիմնականում պայմանավորված էր տրանսպորտային գների 10.8 տոկոս աճով (ՆՏՆԺՀ), ինչը միայն մասամբ մեղմվեց սննդամթերքի գների թեթև անկմամբ (հավասար է

0.7 տոկոսի): Ընդհանուր առմամբ, ՍԳԻ միջինը 2024 թ. առաջին կեսին գրանցեց 0.6 տոկոս գնանկում (ՆՏՆԺՀ): Հունիսի 11-ի նիստի ընթացքում ՀՀ ԿԲ-ն շարունակեց աստիճանաբար թեթևացնել վերաֆինանսավորման քաղաքականությունը` դրույքաչափը իջեցնելով 25 բազիսային կետով մինչև 8 տոկոս: Վերաֆինանսավորման դրույքաչափը զգալիորեն գերազանցում է ՀՀ ԿԲ-ի կողմից մինչև 2021 թ. խստացումը սահմանված 5 տոկոս տոկոսադրույքը (գծապատկեր 3):

Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման աճը շարունակել է պայմանավորել ընդհանուր արտահանումը (գծապատկեր 4): Մայիսին ապրանքների արտահանման ծավալներն աճեցին 57.4 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների հնգապատիկ ավելացմամբ (այս ապրանքների վեցապատիկ ավել ներմուծման և ԱՄԷ վերաարտահանման ծավալների ավելացման արդյունքում): Ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալները հասել են ընդհանուր արտահանման 72.3 տոկոսին: Տրանսպորտային միջոցների արտահանումը (որը 2023 թ. վերաարտահանվող ապրանքներից էր) 2024 թ. մայիսին նվազեց 78 տոկոսով (ՆՏՆԺՀ): Չհաշված նշված արտահանման տեսակները (թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և տրանսպորտային միջոցներ)` մայիսին արտահանման ընդհանուր ծավալները կրճատվել են 4 տոկոսով (ՆՏՆԺՀ):

Հունվար-մայիս ժամանակամիջոցում արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են, համապատասխանաբար, 248 և 200 տոկոսով հանգեցնելով առևտրային հաշվեկշռի պակասուրդի
մեծացման:

Հունիսին ՀՀ դրամն արժեզրկվեց ռուբլու նկատմամբ: Հունիսի վերջի դրությամբ ՀՀ դրամԱՄՆ դոլար փոխարժեքն ընդամենը 0.2 տոկոսով է թույլ եղել մայիսի վերջի փոխարժեքից: Այդուամենայնիվ, ՀՀ դրամը ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 6.3 տոկոսով (գծապատկեր 5): Միջազգային պահուստները շարունակել են դանդաղորեն աճել` հունիսին ավելանալով 126.6  միլիոն ԱՄՆ դոլարով և հասնելով 3.34 միլիարդ ԱՄՆ դոլարի (համարժեք է 2.7 ամսվա ներմուծման ծածկույթի):

Մայիսին գրանցվել է բյուջեի 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ (ՆՏՆԺՀ)` ապրիլի 47.2 միլիարդ (ՆՏՆԺՀ) հավելուրդից հետո: Հարկային եկամուտները մայիսին մնացին գրեթե անփոփոխ` ավելանալով ընդամենը 0.8 տոկոսով (ՆՏՆԺՀ): ԱԱՀի և ակցիզային հարկի հավաքագրման ցուցանիշները կրճատվեցին համապատասխանաբար 12.1 տոկոսով և 11.6 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր սպառման չափավոր աճով: Ի հակադրություն դրա` շրջանառության հարկի ու եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշներն ավելացան, համապատասխանաբար, 25 տոկոսով և 14 տոկոսով, և դա օգնեց փոխհատուցել անուղղակի հարկերի նվազումը: Ընդհանուր ծախսերը կրճատվեցին 9.7 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր ընթացիկ ծախսերի 18.4 տոկոս նվազմամբ: Մյուս կողմից, կապիտալ ծախսերն ավելի քան կրկնապատկվեցին` պայմանավորված ճանապարհաշինարարության ոլորտներին հատկացումների ավելացմամբ: Հունվար-մայիս ամիսներին բյուջեին հանրագումարային հաշվեկշռում գրանցվեց 64 միլիոն ՀՀ դրամի սահմանային պակասուրդ` ի տարբերություն 2023 թ. նույն ժամանակամիջոցում գրանցված 101 միլիարդ ՀՀ դրամ ավելցուկի (գծապատկեր 6):

Առևտրային բանկերի ավանդներն ու վարկերն աննշան ավելացան մայիսին, ինչը հիմնականում պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերի ավելացմամբ: Ընդհանուր ավանդները մայիսին ավելացել են 3.2 տոկոսով (ՆԱՀ)` ի տարբերություն ապրիլին գրանցված 0.4 տոկոս չնչին աճի (ՆԱՀ): Սա պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված ավանդների 3.4 տոկոս աճով (ՆԱՀ): Ավանդներն ավելացան 2.2 տոկոսով (ՆԱՀ), ինչը հիմնականում պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված վարկերի 2 տոկոս աճով (ՆԱՀ):

Գծապատկեր 1. Աճը գրեթե կիսով չափ նվազեց` մայիսին հասնելով 5.2 տոկոսի, ինչը պայմանավորված էր արդյունաբերության և առևտրի ոլորտում դանդաղմամբ (Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը ՆՏՆԺՀ, %): Աղբյուրը. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե:

Գծապատկեր 2. Զուտ դրամական փոխանցումները մայիսին նվազեցին` պայմանավորված Ռուսաստանից ներհոսքերի կրճատմամբ (ՆՏՆԺՀ) (հազար ԱՄՆ դոլար): Աղբյուրը` ՀՀ ԿԲ:

Գծապատկեր 3. Գնաճը հունիսին դարձավ դրական (ՍԳՀ գնաճ, ՆՏՆԺՀ, փոփոխություն, %)։ Աղբյուրը` ՀՀ կենտրոնական բանկ (ՀՀ ԿԲ)։

Գծապատկեր 4. Թանկարժեք քարերի և ﬔտաղների արտահանումը շարունակել է պայմանավորել արտահանման աճը մայիսին (միլիարդ ԱՄՆ դոլար)։ Աղբյուրը` ՀՀ վիճակագրական կոմիտե։

Գծապատկեր 5. ՀՀ դրամը գրեթե անփոփոխ ﬓաց ԱՄՆ դոլարի նկատմամբ հ}նիսին, սակայն արժեզրկվեց ռ}բլ} նկատմամբ(ինդեքս. 2020 թ. մարտի 2 = 100). ՀՀ ԿԲ:

Գծապատկեր 6. Բյուջեն բալանսավորված է եղել ﬕնչև մայիսի ավարտը (միլիարդ ՀՀ դրամ). ՀՀ ֆինանսների նախարարություն:

17/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.15
Եվրո (EUR)
426.84
-0.65
Ռուբլի (RUR)
5.0357
-0.0438
Լարի (GEL)
138.76
+0.16
51307
-251
Արծաթ
832.78
-4.06