Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
01/03/2013 14:56
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր՝ մարտի 1-ին, Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկեց 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS): Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:

Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանի կառավարության, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև այլ շահառուներ: Կովկասյան զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը խթանում է զբոսաշրջությունը և իր շուրջը համախմբում Երևանից և Հայաստանի մարզերից եկող շուրջ 18 հազար այցելուների:

1999 թվականից անցկացվող այս միջոցառումն արդեն դարձել է զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման և գործնական կապերի հաստատման հարթակ:

Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին մասնակցում են զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:

Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հայաստանի զբոսաշրջային ոլորտով հետաքրքրված այլ երկրներից:

Մարտի 1-ից 2-ը ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական կապեր հաստատելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական և միջազգային ընկերությունների հետ, տեղեկանալու ոլորտի նորություններին և զբոսաշրջային ապրանքին, ներկայացնելու իրենց բիզնեսները և տեղում վաճառելու զբոսաշրջային փաթեթներն ու ծառայությունները: Այս տարի ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար, ինչպես նաև միջազգային զբոսաշրջիկների ճանաչողական շրջայց:

Ցուցահանդեսը կազմակերպել են Ճամփորդական գործակալների հայկական միությունը և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Այս տարի ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը : «Ի-Դի-Էմ-Սի»-ի միջոցով տրամադրվող օժանդակությամբ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի մարզերին զբոսաշրջային ծառայություն մատուցող ընկերություններին, աշխատանքի տոնավաճառի կազմակերպմանը և միջոցառման մարքետինգի իրականացմանը:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14