Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-հունիսին
07/08/2024 16:31
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-հունիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․93 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 134.44%-ով կամ 4․5 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 680.71%-ով կամ 3․2 մլրդ դոլարով և կազմել 3․67 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.25%-ը։

Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․4 մլրդ դոլար, -21․06% կամ -375․7 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 17.76%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 714․3 մլն դոլար, +244․54% կամ +507 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 9.01%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 87․5 մլն դոլար, -12․72% կամ -12․7 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.10%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 74․07 մլն դոլար, -2․68% կամ -2․03 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.93%-ը։

Վեցերորդ տեղում Նիդերլանդներն է՝ 56․6 մլն դոլար, -66․86% կամ -114․1 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.71%-ը։

Յոթերորդը Շվեյցարիան է՝ 54․5 մլն դոլար, +36․17% կամ +14․5 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.69%-ը։

Ութերորդ հորիզոնականում Բելգիան է՝ 54․2 մլն դոլար, +52․74% կամ +18․7 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.68%-ը։

Իններորդը Իրանն է՝ 52․92 մլն դոլար, -5․25% կամ -2․9 մլն դոլար։  Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.67%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 52․3 մլն դոլար, +14․77% կամ +6․7 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.66%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 19.46%-ով և կազմել 1․52 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 19.67%-ով և կազմել 1․5 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 19.16%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 18.88

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 25.12%-ով և կազմել 281․8 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.55%-ը։

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56