Չինաստանը հունվար-հուլիսին ավելացրել է այլ երկրների հետ ապրանքաշրջանառությունը 3.5%-ով
Այլ երկրների հետ Չինաստանի առևտրի ծավալը հունվար-հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 3.5%-ով և կազմել 3.5 տրիլիոն դոլար: Այս մասին հայտնում է ՉԺՀ մաքսային վարչությունը:
Մաքսային վարչության տվյալներով՝ 7 ամսում չինական արտահանումը հասել է 2.01 տրիլիոն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4%-ով ավելի:
Ներմուծումը կազմել է 1.49 տրիլիոն դոլար՝ գրանցելով 2.8% աճ: Չինաստանի հավելուրդը հունվար-հուլիսին հասել է 518 միլիարդ դոլարի, ինչը 7.9%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: