Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
VIMPELCOM-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 4 ԱՆԳԱՄ
06/03/2013 16:40
Կիսվել

VIMPELCOM-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 4 ԱՆԳԱՄ

2012 թվականի չորրորդ եռամսյակում հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Vimpelcom Ltd. ընկերությունների խումբն ապահովել է  801 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 386 մլն ԱՄՆ դոլար զուտ վնասի դիմաց: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթը կազմել է 6 մլրդ ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով շուրջ  3%-ով:

Ըստ հրապարակված տվյալների՝  հաշվետու եռամսյակում ռուսական շուկայում Vimpelcom ընկերության հասույթն աճել է 4%-ով և կազմել 2,371 մլրդ ԱՄՆ դոլար: Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում ընկերությունը գրանցել է հասույթի 8% անկում (1,778 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ Աֆրիկայում և Ասիայում՝ 2% աճ (937 մլն ԱՄՆ դոլար):

Ամբողջ 2012 թվականի արդյունքներով Vimpelcom ընկերությունն ապահովել է 2,145 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Ցուցանիշը 2011 թվականի համեմատ աճել է մոտ 4  անգամ: Միևնույն ժամանակ, տարեկան հասույթը կրճատվել է 2%-ով և կազմել 23,061 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2012 թվականի արդյունքներով Ռուսաստանում ընկերության հասույթն աճել է 1%-ով և կազմել 9,19 մլրդ ԱՄՆ դոլար: Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում հասույթը կրճատվել է 10%-ով և կազմել 6,982 մլրդ ԱՄՆ դոլար: Աֆրիկայում և Ասիայում գրանցվել է տարեկան հասույթը պահպանվել է նախորդ տարվա նույն մակարդակում՝ կազմելով 3,721 մլրդ ԱՄՆ դոլար:

«ՎիմպելԿոմ»-ն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում:

«ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքային նշանների ներքո:

Ընկերության բաժանորդների թիվը կազմել է 214 միլիոն:

Vimpelcom ընկերությունների խմբի խոշորագույն բաժնետերերն են ռուսական Altimo-ն և նորվեգական Teleno-ը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58