Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԿԱՅԱՑԵԼ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
12/03/2013 12:07
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստում քննարկվել է երկու հարց` «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային  երկրորդ ծրագրի  2012թ. ֆինանսական հաշվետվությունների  և  «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի 2012թ. տարեկան ծրագրային հաշվետվության հաստատում և «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային  երկրորդ ծրագրի 2013թ. ամփոփ բյուջեի, ԾԻԳ-ի 2013թ. պահպանման ծախսերի նախահաշվի,  հաստիքացուցակի և ծրագրի 2013թ. աշխատանքների կատարման ժամանակացույցի հաստատում, ինչպես նաև ծրագրի 2013թ. գնումների պլանի քննարկում և հաստատում։

Նիստի մեկնարկին խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ 2009 թվականից առ այսօր գործող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային  ծրագրով իրականացվել են բազմաթիվ կրթական բարեփոխումներ` հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտում: Արմեն Աշոտյանը կարևորել է գնումների գործընթացի թափանցիկությունը և շեշտել, որ այն պետք է կազմակերպվի բացառապես օրենքի շրջանակներում:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրել է հիմնական զեկուցող ԾԻԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը, մասնավորապես, «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային  երկրորդ ծրագրի   ֆինանսական հաշվետվությունները առ 01.01.2013թ.` ըստ ենթածրագրերի  և վճարման կատեգորիաների, ինչպես նաև «Կրթության որակ և համապատասխանություն»  վարկային  երկրորդ ծրագրի 2012թ. տարեկան ծրագրային հաշվետվությունը։ Հ. Ղազարյանը նշել է, որ ֆինանսական հաշվետվությունները պատրաստված են` համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևերի:

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին` ԾԻԳ-ի տնօրենը ներկայացրել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի 2013թ. ամփոփ բյուջեն, 2013թ. ԾԻԳ-ի պահպանման  ծախսերի նախահաշիվը, վարկային երկրորդ ծրագրի 2013թ. աշխատանքների կատարման ժամանակացույցը, ինչպես նաև վարկային ծրագրի Գնումների պլանից քաղվածքը` 2013թ.-ին իրականացվող գործողությունների արտացոլմամբ: Հ. Ղազարյանը նշել է, որ ամփոփ բյուջեն և ԾԻԳ-ի պահպանման ծախսերի նախահաշիվը  կազմված են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված գործող նորմերի հիման վրա. դրանք 2012թ. ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարություն և ընդգրկված են 2013թ. «Պետական բյուջեի մասին» օրենքում։ Ըստ Հ. Ղազարյանի` առկա է ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությունը։  

Նիստի ընթացքում ԾԻԳ-ի տնօրենը ներկայացրել է նաև «Կրթության որակ և համապատասխանություն»  վարկային երկրորդ ծրագրի վերանայված Գնումների պլանից քաղվածքը. վերջինս ներառում է գնումների ընթացակարգով  նախատեսված այն  գործողությունները, որոնց գնումը պետք է իրականացվի 2013թ.-ի ընթացքում:

Նիստի ավարտին խորհուրդը որոշում է կայացրել հաստատել օրակարգում ընդգրկված հարցերը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37