
2025Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ՀՆԱ-Ն ԿԿԱԶՄԻ 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
2025 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10000 ԱՄՆ դոլար: Այս մասին նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագծում:
Նշենք, որ 2002 թվականին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել էր 740 ԱՄՆ դոլար, 2008 թվականին` 3606 ԱՄՆ դոլար: 2011 թվականին ցուցանիշը կազմել էր 3102 ԱՄՆ դոլար: