IT BOOK. ՊԵԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող ձեռնարկ` «IT BOOK», որը ներկայացնում է վերջին տարիներին կոմիտեում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և ընդլայնման գործընթացը, բնագավառում իրականացված հսկայածավալ բարեփոխումները, մասնավորապես, հասարկության և բիզնես միջավայրի հետ on-line շփման կատարելագործման, հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման ուղղությամբ իրականացված քայլերը:
Ձեռնարկում տպագրվել են նաև հարցազրույցներ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, միջազգային և տեղական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ:
«IT BOOK»-ն ամբողջությամբ՝ այստեղ: