Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
13/03/2013 15:53
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արդեն 2 տարի է, ինչ Եվրամիության փորձագետները տարբեր ծրագրերի իրականացման միջոցով աջակցում են Հայաստանի մրցակցության մարմնին՝ նպաստելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու մրցակցային դաշտի բարեփոխմանն ընդհանրապես:

Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված Եվրամիության Թվինինգ ծրագիրը մոտենում է ավարտին, ինչի կապակցությամբ այսօր՝ մարտի 13-ին, տեղի է ունեցել  ծրագրի ամփոփիչ համաժողովը:

Ըստ ծրագրի ղեկավար Վոլֆ-Դիտեր Պլեսինգի՝ ԵՄ թվինինգ ծրագրի փորձագետների և հայ գործընկերների համատեղ ջանքերը հաջողված են: «Մենք լավ հիմքեր ենք դրել Հայաստանի մրցակցության մարմնի կարողությունների հետագա բարելավման և զարգացման համար»,- ասել է Պլեսինգը: Անդրադառնալով ծրագրի շրջանակներում տարբեր պետական կառույցների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվող սեմինար-քննարկումներին՝  նա նշել է, որ  համագործակցության ընթացքում էականորեն բարձրացել է մրցակցության մասով հայ գործընկերների տեղեկացվածության աստիճանը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր ելույթում անդրադարձել է Թվինինգ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին՝ ընդգծելով, որ ծրագիրն ակնհայտորեն նպաստել է հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Իր ելույթում ՏՄՊՊՀ նախագահը ընդգծել է, որ ԵՄ փորձագետների մասնակցությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումների, համատեղ վարույթների, ինչպես նաև դատարաններում առկա գործերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման շնորհիվ էականորեն բարձրացել է Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը: Շաբոյանը նշել է նաև, որ Թվինինգ ծրագրի շնորհիվ ՏՄՊՊՀ աշխատակազմը վերապատրաստվել է Գերմանիայում, ինչի արդյունքում էականորեն բարձրացել են վերջինների մասնագիտական կարողությունները: Համագործակցության ընթացքում կատարված համալիր միջոցառումներն, ընդհանուր առմամբ, դրական են անդրադարձել Հանձնաժողովի աշխատանքի վրա, ինչն ակնհայտ է նաև ցուցանիշներով:

«2010թ.-ից մեծապես ակտիվացել են աշխատանքները մրցակցային օրենքի խախտումների դեմ պայքարի ուղղությամբ: Մասնավորապես, եթե 2008 և 2009 թվականներին Հանձնաժողովը կայացրել էր տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու 31 որոշում, 2010թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 107, 2011թ.-ին` 197, իսկ 2012թ.-ին 215  որոշում: Նշված ժամանակահատվածում օրինախախտների հանդեպ կիրառվել է ավելի քան 245 միլիոն դրամի չափով տուգանք»,-ասել է Շաբոյանը:  

Հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ ՏՄՊՊՀ աշխատանքը դրական գնահատականի է արժանացել նաև միջազգային կառույցների կողմից. «Մրցունակության համաշխարհային զեկույցի գնահատականներով, շուկայում գերիշխող դիրքի առկայության մասով Հայաստանը բարելավել է դիրքերը միանգամից 43 կետով, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ առաջընթաց է արձանագրել 22, իսկ  տեղական մրցակցության բարելաման առումով՝ 9 կետով: Ընդ որում տարածաշրջանի մյուս երկրներում այս ցուցանիշների մասով հիմնականում հետընթաց է արձանագրվել»:

Ծրագրի շրջանակում կատարվել է ևս մի էական քայլ՝ մրցակցային օրենսդրության կարգավորման բնագավառում: Հայաստանի օրենսդրությունը բարելավելու և այն ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ԵՄ փորձագետները մշակել են մրցակցության օրենքում փոփոխություններ կատարելու և պետական օժանդակության վերահսկման մասին օրենքի առաջարկներ: Մրցակցային խնդիրների քննարկման նպատակով Թվինինգ ծրագիրը նաև կազմակերպել է մի շարք սեմինարներ և քննարկումներ՝ հայաստանյան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:  

Նշենք, որ Թվինինգ ծրագիրն մեկնարկել էր 2011 թվականի հունվարի 29-ին և իրականացվել է Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիայի դաշնային նախարարության և Լիտվայի մրցակցության խորհրդի կողմից:  

ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում մասնագիտական սեմինարներ են կազմակերպվել թվով 106 լրագրողի, պետական և ոչ պետական մարմինների 156 աշխատակցի, 28 դատավորի ինչպես նաև մարզային պետական կառույցների  61 աշխատակիցների համար: Ծրագրի աջակցությամբ եվրոպական երկրներ գործուղման է  մեկնել ՏՄՊՊՀ 31 աշխատակից: 

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37