Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՄ
14/03/2013 11:36
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են բիզնեսի ոլորտում հիմնական դերակատարում ունեցող հասարակական կազմակերպությունների պատասխանատուների հետ՝ փաստաթղթաշրջանառության ապահովման գործընթացի կարգավորման վարչարարական և օրենսդրական խնդիրները քննարկելու նպատակով:

ՊԵԿ-ի դիտարկմամբ՝ փաստաթղթաշրջանառության կարգավորման խնդիրը նոր չէ. հարցն այսօր ավելի խիստ է դրված, քանի որ հարկային վարչարարության և ընթացակարգերի բարեփոխմանն ուղղված միջոցառումների արդյունքն արդեն հնարավորություն է տալիս համալիր հսկողության միջոցով ավելի արդյունավետ պայքարել առանց փաստաթղթի ապրանքաշրջանառության դեմ: ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը վստահ է, որ պայքարի ուղիները գտնված են. հանրապետության ամբողջ տարածքում պետք է խաղի մեկ` միասնական կանոն գործի, և բոլորը պետք է աշխատեն փաստաթղթաշրջանառության հստակ սահմանված ընթացակարգերով:

Անդրադառնալով տնտեսավարման հավասար պայմանների ապահովման խնդրին` ՊԵԿ նախագահը նշել է, որ արդեն իսկ ներդրվել է «օրինապահ» հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ, ինչը հարկատուին  հնարավորություն  է տալիս ինքնուրույն գնահատել իր աշխատանքը. «Այս մոտեցումը նոր մշակույթ  է և մեծ հնարավորություն բիզնեսի համար: Եթե մեր ուսումնասիրությունները ցույց տան, որ տվյալ բիզնեսն իսկապես մաքուր է աշխատում, ՊԵԿ աշխատակիցները նրան չեն անհանգստացնի: Շատ կարևոր է, որպեսզի բիզնեսի և կոմիտեի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորվի. գործարարը պետք է համոզվի, որ մեր գործողությունները ոչ թե ժամանակավոր, այլ հետևողական բնույթ են կրում»,-նշել է կոմիտեի նախագահը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, երկրում ստվերային տնտեսությունը և առանց փաստաթղթերի աշխատելը նույն երևույթներն են, հետևաբար ցանկացած միջոցառում և գործողություն, որն ուղղված է այս խնդրի կարգավորմանը, հավասարազոր է ստվերի կրճատմանը:

Նշենք, որ ՀԿ-ների հետ հանդիպմանը նախորդել է ընդլայնված կազմով ՊԵԿ նախագահի անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Գագիկ Խաչատրյանը հստակ հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: Ըստ այդմ, փաստաթղթաշրջանառության հսկողության միջոցառումների շրջանակում նախատեսվում է պարբերաբար վերլուծություններ իրականացնել` ըստ ոլորտների, ապրանքատեսակների և հարկային տեսչությունների, մշակել վարչարարական և օրենսդրական առաջարկություններ, գերատեսչական հսկողության ծրագիր և մշտադիտարկում իրականացնել:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91