Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գերմանիային սպառնում է հազարավոր աշխատատեղերի կրճատում բարձր որակավորում ունեցող ոլորտներում
05/09/2024 17:20
Կիսվել

Գերմանիային սպառնում է հազարավոր աշխատատեղերի կրճատում բարձր որակավորում ունեցող ոլորտներում

Արտադրական արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի լայնածավալ կրճատումները սպառնում են Գերմանիային` էներգիայի բարձր գների, թույլ արտահանման և արագ տեխնոլոգիական զարգացման ֆոնին: Financial Times-ը գրում է, որ Գերմանիայում բարձր որակավորում ունեցող աշխատաշուկան այժմ «տագնապալի փոփոխություններ» է կրում:

Այսպես, Գերմանիայի զբաղվածության դաշնային գործակալության տվյալներով՝ այս տարի երկրում գործազրկության մակարդակն աճել է և հասել 6%-ի: Այս ֆոնին տնտեսագետները զգուշացնում են, որ գործազրկության աճը հարվածում է բարձր որակավորում ունեցող և լավ վարձատրվող աշխատուժին: Հոլանդական ING բանկի գլխավոր տնտեսագետ Կարստեն Բժեզսկու խոսքով՝ Գերմանիայի երբեմնի աշխույժ աշխատաշուկան այժմ «տառապում և մահանում է հազարավոր կրճատումներից»:

Ինչպես նշում է հրատարակությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, որն առանցքային է երկրի տնտեսության համար, այսօր «պայքարում է գոյատևելու համար» էլեկտրական մեքենաների աճող ժողովրդականության ֆոնին, որոնց դիզայնն այնքան բարդ և աշխատատար չէ, որքան ներքին այրման շարժիչներով մեքենաների դեպքում: Այս առումով ավտոմոբիլաշինության ոլորտում զբաղվածությունը նախորդ տարի կրճատվել է 6.5%-ով, որտեղ աշխատել է մոտ 780 հազար մարդ: FT-ի գնահատականների համաձայն, այս ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, կշարունակի վատթարանալ արտասահմանյան էլեկտրական մեքենաներ արտադրողների հետ մրցակցության պայմաններում:

Volkswagen-ի գործադիր տնօրենը հայտարարեց, որ ընկերությունը մտադիր է հրաժարվել մինչև 2029 թվականը աշխատատեղերը չկրճատելու խոստումից: Բացի այդ, ավտոարտադրողը դիտարկում է Գերմանիայում իր գործարանները փակելու հնարավորությունը, ինչը նախկինում չի եղել իր գոյության ողջ 87-ամյա պատմության ընթացքում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52