Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-հուլիսին կազմել է 20․42 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
10/09/2024 17:59
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-հուլիսին կազմել է 20․42 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 20․42 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․95 մլրդ դոլարով կամ 95%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9․08 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 140.57%-ով կամ 5․3 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 3․99 մլրդ դոլար, աճ՝ 630.37%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1․64 մլրդ դոլար, աճ՝ 41.60%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 388․8 մլն դոլար, անկում՝ 2.01%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 271․5 մլն դոլար, անկում՝ 31.08%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 265․1 մլն դոլար, անկում՝ 41.01%։ Յոթերորդը Իտալիան է՝ 244․1 մլն դոլար, աճ՝ 1%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 168․2 մլն դոլար, աճ՝ 13.05%։ Իններորդն Իրաքն է՝ 108․2 մլն դոլար, անկում՝ 0.50%։ Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 105․6 մլն դոլար, աճ՝ 19.04%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 131.32%-ով և կազմել 9․32 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 9․24 մլրդ դոլար, աճ՝ 134.47%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 21.36%-ով և կազմել 1․27 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 103.43%-ով և կազմել 2․91 մլրդ դոլար։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73