Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ԱՄՆ-ում ակնկալում են, որ Brent-ի գինը կվերադառնա բարելի դիմաց 80 դոլարից բարձր մակարդակին
11/09/2024 13:18
Կիսվել

ԱՄՆ-ում ակնկալում են, որ Brent-ի գինը կվերադառնա բարելի դիմաց 80 դոլարից բարձր մակարդակին

Brent տեսակի նավթի գինը սեպտեմբերին կարժենա առավել քան 80 դոլար՝ բարելի դիմաց: Նավթի գինը բարձրացել է համաշխարհային պաշարների նվազման ֆոնին: Այս կանխատեսումը ներառված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության (ՇՄԱԳ) զեկույցում:

«Չնայած սեպտեմբերի 6-ին Brent-ի գինը իջել է մինչև 73 դոլար/բարել, մենք ակնկալում ենք, որ նավթի պաշարների շարունակական նվազումն այս ամիս գները կվերադարձնի 80 դոլար/բարելի մակարդակին», – ասվում է զեկույցում:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության փորձագետները նաև շեշտում են, որ չորրորդ եռամսյակում պաշարները սպասվածից ավելի շատ կնվազեն, քանի որ ՕՊԵԿ+-ի երկրները որոշել են նավթի արդյունահանման աճը հետաձգել մինչև դեկտեմբեր:

«ՕՊԵԿ+-ի երկրների կողմից նավթի արդյունահանման շարունակական կրճատումները ստիպում են աշխարհում ավելի քիչ նավթ արտադրել, քան սպառվում է», – ընդգծվում է զեկույցում:

Միևնույն ժամանակ գերատեսչությունը հավելում է, որ մինչև տարեվերջ նավթի համաշխարհային պաշարների զգալի կրճատում էր սպասվում նույնիսկ նախքան ՕՊԵԿ+-ի՝ նավթի արդյունահանման վերականգնումը հետաձգելու որոշումը: Այժմ փորձագետներն ակնկալում են, որ պաշարներն էլ ավելի կնվազեն:

«Մեր գնահատմամբ՝ համաշխարհային պաշարները 2024-ի երրորդ եռամսյակում կնվազեն օրական 0.9 միլիոն բարելով: Ակնկալում ենք, որ 2025 թվականի առաջին եռամսյակում դրանք կնվազեն օրական ավելի քան 1 միլիոն բարելով: Այսպիսով, կարծում ենք, որ Brent-ի գինը սեպտեմբերի սկզբին մեկ բարելի դիմաց 74 դոլարից կբարձրանա մինչև միջինը 82 դոլար/բարել»,- նշվում է զեկույցում:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88