ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
ՀՀ կառավարությունը հաստատել է ընդերքօգտագործման իրավունք, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգը, սահմանել այդ տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները։
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային Ժողովում պետք է հանրային լսումներ անցկացվեն ընդերքօգտագործման վերաբերյալ: