Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից
11/11/2024 11:25
Կիսվել

Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից

Ֆասթ Բանկի քարտապաններն այսուհետ կարող են օգտվել Google Pay անհպում վճարման ծառայությունից։ Google Pay վճարային համակարգը հնարավորություն է տալիս քարտապաններին իրենց ֆիզիկական քարտերը վերածել թվային քարտերի և  Android հեռախոսների, WearOS-ի (Սմարթ ժամացույցներ) միջոցով անհպում ֆինանսական գործարքներ իրականացնել ոչ միայն առևտրի և սպասարկման կետերում, այլև համացանցում և  հավելվածներում։

Ֆասթ Բանկի քարտապանները կարող են ներբեռնել Google Wallet հավելվածը, գրանցվել, ապա թվայնացնել իրենց բանկային քարտը, մեկ հպումով ակտիվացնել Google Pay-ը և կատարել վճարումներ բիոմետրիկ նույնականացմամբ, որն ավելի ապահով ու անվտանգ է, քան PIN կոդի գործարկումը։ Հավելվածում հնարավորություն կա կցել  նաև հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր։

Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքերով Google Pay-ով վճարումներ կատարելն ավելի անվտանգ է դարձնում  քարտապանների ֆինանսական տվյալները․ «Ուրախ ենք, որ Google Wallet-ի հնարավորությունները հասանելի են դառնում ավելի շատ մարդկանց։ Google Wallet-ը մի քայլ առաջ է՝ տվյալների արտահոսքի, ինֆորմացիայի պահպանման և անվտանգության առումով», – ասել է նա։

Google Pay-ն աշխատում է անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով և ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենիզացիա՝ գործարքները կատարվում են թվայնացված քարտի համարով (token-ով): Թոքենների անվտանգության դինամիկ կոդը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ լրացուցիչ ապահովություն ստեղծելով քարտապանների համար։ Ի հավելումն սրան, եթե օգտատիրոջ բջջային հեռախոսը երբևէ կորի կամ հափշտակվի, նա կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հնարավորությունից, որը թույլ է տալիս ցանկացած վայրից անմիջապես արգելափակել սարքը, նոր գաղտնաբառ գործարկել կամ հեռացնել անձնական տվյալները, ըստ օգտատիրոջ հայեցողության։

Ֆասթ Բանկի թողարկած ԱկնՔարտերը Google Wallet-ին կցելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6