J.P.MORGAN-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 33% ԱՃ
Ամերիկյան խոշորագույն առևտրային բանկերից մեկը՝ J.P.Morgan Chase & Co.-ն, գրանցել է զուտ շահույթի աճ: 2013 թվականի առաջին եռմասյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի զուտ շահույթն աճել է 33%-ով և կազմել 6,53 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, բանկի հասույթը կրճատվել է 4%-ով և կազմել 25,12 մլրդ ԱՄՆ դոլար:
J.P.Morgan Chase & Co առևտրային բանկը հիմնադրվել է 2000 թվականին՝ Chase Manhattan Bank-ի և J.P.Morgan & Co-ի միաձուլման արդյունքում: Բանկն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում, որտեղ աշխատում է ավելի քան 200 հազար մարդ: