Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-սեպտեմբեր
13/11/2024 17:39
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 10․6 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.1 անգամ կամ 5․4 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 583․86%-ով կամ 3․9 մլրդ դոլարով և կազմել 4.55 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 42.95%-ը։

Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 2․27 մլրդ դոլար, -15․49% կամ -417 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 21․47%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 907․8 մլն դոլար, +181․42% կամ +585․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8.57%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 154.9 մլն դոլար, +13.09% կամ +17.9 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.46%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 123.7 մլն դոլար, +12.3% կամ +13.5 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.17%-ը։

Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 95.5 մլն դոլար, +40.05% կամ +27.3 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.90%-ը։

Յոթերորդը Շվեյցարիան է՝ 86.8 մլն դոլար, +53.11% կամ +30.1 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.82%-ը։

Իններորդը Բելառուսն է՝ 83.1 մլն դոլար, +18.49% կամ +13 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.78%-ը։

Ութերորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 81.8 մլն դոլար, -62.61% կամ -137 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.77%-ը։

Տասնյակը եզրափակում է Իրանը՝ 81.8 մլն դոլար, +7.70% կամ +5.8 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.77%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 14.88%-ով և կազմել 2.44 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 15.08%-ով և կազմել 2.41 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 23.05%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 22.75

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 22.7%-ով և կազմել 444.9 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 4.20%-ը։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6