
Մինչև 2034 թվականը Վրաստանում նախատեսվում է կառուցել 217 ՀԷԿ
2024-2034 թվականներին Վրաստանում նախատեսվում է շահագործման հանձնել 217 հիդրոէլեկտրակայան, այս մասին կարդում ենք Վրաստանի պետական էլեկտրաէներգետիկ համակարգի էլեկտրահաղորդման ցանցի զարգացման տասնամյա ծրագրում:
Փաստաթղթից բխում է, որ 217 նոր ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը կկազմի մինչև 3812 ՄՎտ, իսկ տարեկան թողարկումը՝ 15.6 միլիոն կՎտ/ժ:
Պետական էլեկտրահամակարգի տվյալներով՝ 2023 թվականի վերջին Վրաստանում գործում էր 126 էլեկտրակայան՝ ներառյալ ջերմային, հողմային կայաններն ու հիդրոէլեկտրակայանները: