Մարզերում մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար պարտադիր է դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում
Հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:
2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։
ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։