Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վրաստանը հոկտեմբերին արտահանման ռեկորդային աճ է գրանցել
25/11/2024 10:46
Կիսվել

Վրաստանը հոկտեմբերին արտահանման ռեկորդային աճ է գրանցել

Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 19.03 միլիարդ դոլարի՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5.5%-ով: Այսպիսի տվյալներ են ներկայացված Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Չնայած աճին, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է աճել՝ հասնելով ավելի քան 8 միլիարդ դոլարի: Սա վերջին 4 տարվա առավելագույնն է:

2024-ի 10 ամիսների արտահանումը կազմել է 5.47 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը` 13.56 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ 2024-ի հոկտեմբերին արտահանումն աճել է 39%-ով, իսկ զուտ արտահանումը ռեկորդային աճ է գրանցել՝ 70.7%:

Վրաստանի արտահանման 68.6%-ն ուղղվել է ԱՊՀ երկրներ, ընդամենը 8.4%-ը՝ Եվրամիությանը, իսկ 23.1%-ը՝ աշխարհի մնացած հատվածին: Ներմուծման մեջ առաջատարը ԵՄ երկրներն են (26.7%), որին հաջորդում են ԱՊՀ երկրները (19.6%), իսկ մյուս երկրների մասնաբաժինը կազմում է 53.7%:

Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Այնուամենայնիվ, դեպի Չինաստան և Ադրբեջան արտահանումն աստիճանաբար նվազում է, մինչդեռ ԱՄՆ մատակարարումները 2024 թվականին աճել են 77.5%-ով:

Նշված ժամանակահատվածում Վրաստանը հիմնականում արտահանել է ֆեռոհամաձուլվածքներ՝ 310.22 միլիոն դոլարի չափով (+116.5%), գինի` 236.07 միլիոն դոլարի (+9.1%), թանկարժեք մետաղների հանքաքարեր՝ 198.10 միլիոն դոլարի (+282.2%), հանքային ջրեր՝ 143.55 միլիոն դոլարի (+25.3%), գազավորված ըմպելիքներ՝ 118.26 միլիոն դոլարի (+26.5%):

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02